Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Հայտնի բաներ, որոնք պատահաբար են ստեղծվել

Հայտնի բաներ, որոնք պատահաբար են ստեղծվել

Զսպանակ խաղալիքը ռազմածովային նավերի ձիաուժը չափող սարքի մի մասն էր: Նավատորմի ինժեներ Ռիչարդ Ջեյմսը Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ նավերի ձիաուժը չափելու սարք էր ստեղծում, երբ սարքը պահող զսպանակներից մեկը ընկավ հատակին և գլորվելով շարունակեց առաջ ընթանալ:

 

Ինժեներն անմիջապես մտածեց երեխաների կողմից սիրված այս խաղալիքը ստեղծելու մասին, և 1945-ին այն արդեն պատրաստ էր:

 

Կարտոֆիլի չիփսերը բարկացած խոհարարի ստեղծագործությունն են: Շատերի կողմից այնքան սիրված չիփսերն ի հայտ են եկել նյույորքցի բծախնդիր հաճախորդի շնորհիվ, ով անդադար հետ էր ուղարկում իր պատվերը՝ պնդելով, որ տապակած կարտոֆիլը չափազանց հաստ է և հում: Խոհարարը, հունից դուրս գալով, հնարավորինս բարակ է կտրատում կարտոֆիլի կտորները՝ կրկին տապակելով դրանք աղի մեջ:

 

Կոկա-կոլան կիրառվում էր որպես դեղամիջոց: Հուսահատորեն փորձելով իր գլխացավերի համար դեղամիջոց հնարել՝ դեղագործ Ջոն Փեմբերտոնը մետաղյա թեյնիկում իրար խառնեց մի շարք բաղադրիչներ՝ ստեղծելով մի բաղադրատոմս, որը մինչ օրս գատնի է մնում:

 

Կպչող թղթերը նախատեսված էին առավել ամուր սոսնձվելու համար: Երբ 1968-ին փորձելով հնարել առավել կպչուն թղթեր՝ 3M ընկերության գիտնականներից մեկը ստեղծեց լրիվ հակառակը՝ շատ թույլ կպչող թուղթ, որը հեշտությամբ պոկվում է: Ոչ ոք չէր մտածի դրանց հետագա կիրառության մասին, եթե ընկերության մեկ այլ գիտնական չսկսեր դրանք օգտագործել որպես էջանշան իր եկեղեցական երգերի համար, որոնք ոչ մի հետք չէին թողնում գրքի վրա:

Մաստակը ստեղծվել էր որպես բնական լատեքս: Մտածմունքների մեջ ընկած և հիասթափված այն մտքից, որ իրեն չի հաջողվում բնական լաեքսի ռետինե փոխարինող ստեղծել, Թոմաս Ադամսը այդ նյութից մի կտոր գցում է բերանը և ինքնաբերաբար սկսում ծամել: Զարմանալիորեն բացահայտելով, որ դա բավականին հաճելի է, նա սկսում է տարբեր բույրեր ավելացնել նյութին, և 1888-ին հայտնվում են առաջին մաստակները:

 

Փայտիկով պաղպաղակն իրենից սոդայաջուր էր ներկայացնում: 1905-ին 11-ամյա Ֆրենկ Էփերսոնը փորձում էր տնային պայմաններում սոդայաջուր պատրաստել, երբ անհաջող փորձից հուսահատված նա բակում է թողնում սոդայաջրի մի զանգված ՝ խառնելու փայտիկի հետ միասին: Բավականին ցուրտ գիշերվանից հետո՝ առավոտյան նա բակում գտնում է սառեցված ըմպելիքը:
 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ